Կոնտե. «Չելսին» չպետք է նայի մրցաշարային աղյուսակին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Սանդերլենդի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում 1։0 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ թիմին անհրաժեշտ էր ժամանակին «սպանել խաղը»։ Այդ հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը 6 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող թիմին։
«Եթե կա «խաղը սպանելու» հնարավորություն, դա պետք է անել,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք նման հնարավորություն ունեինք, բայց չօգտվեցինք դրանից։ Վերջնամասում Թիբո Կուրտուան լավ սեյվ կատարեց։ Լավ էր, նման պահերը կարևոր են ապագայի համար։ Այսօր մենք չհատուցեցինք սխալների համար, սակայն կրկնում եմ, որ անհրաժեշտ էր «սպանել խաղը»։ Հույս ունեմ, որ ապագայում կաճենք։
Ես կուզեի, որպեսզի իմ խաղացողները չնայեն մրցաշարային աղյուսակին և կենտրոնանան խաղի վրա, որը կկայանա 3 օրից։ Անհրաժեշտ է արժանիորեն նախապատրաստվել, որպեսզի Ծննդյան տոնից առաջ մեզ համար ամեն ինչ լավ լինի»։