EEAS պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Վիզայի ազատականացման գործընթացի շուրջ. Դիրք Շուբել
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից հայտնում են, որ իր ելույթում Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելը ներկայացրել է բանակցային գործընթացի քաղաքական տեսանկյունները. «Ուրախ եմ տեսնել Հայաստանի հավակնոտ դիրքորոշումն այս գործընթացում, ինչպես նաև հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ հաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը: Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունելու ԵՄ ակվիսները:
Քննարկմանը ներկա ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը իր խոսքում պարզաբանել է, որ սա «Ազատ առևտրի համաձայնագիրը» չէ, և առևտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ, նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում:
Անդրադառնալով բանակցությունների ժամանակացույցին՝ Մելքոնյանը նշել է. «Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը: Մեզ համար ավելի կարևոր է հասնել լավ արդյունքի, ցույց տալով, որ Հայաստանը՝ իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական և վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ, և թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»:
Պատասխանելով վիզայի ազատականացման վերաբերյալ հարցին՝ Շուբելը շեշտել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացի շուրջ. «Խորհուրդը պետք է նման մանդատ տրամադրի, մինչդեռ ԵՄ անդամ որոշ երկրներ պատրաստ չեն դա անել այս փուլում՝ ելնելով մի շարք պատճառներից, որոնք անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան