Brexit բառն ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում
Անգլիական Brexit բառը, որը ձևավորվել է Britain («Մեծ Բրիտանիա») և Exit («ելք») բառերի միավորումից, պաշտոնապես ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում: Ռիա նովոստին, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ այս բառն առաջացել է Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հունիսի 23-ին կայացած հանրաքվեից առաջ, և արագորեն տարածվել է ողջ աշխարհով:
Օքսֆորդի բառանարում նշված բացատրության համաձայն, Brexit նշանակում է «Միացյալ Թագավորության ելքը Եվրամիությունից և դրա հետ կապված քաղաքական գործընթացը»:
Բառարանում ավելացվել է նաև Grexit տերմինը, որը նշանակում է Հունաստանի հավանական հեռացումը Եվրոպական գոտուց:
Բառանարում ընդգրկվել է նաև Glam-ma բառը, որը նշանակում է՝ գլամուրային տատիկ: