Հայաստանի չեմպիոնի կազմը լքեցին 4 ֆուտբոլիստներ
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արամ Հովսեփյանի, Արսեն Բալաբեկյանի, Կարեն Մուրադյանի և հարձակվող Նորայր Գյոզալյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության ծառայությունը:
Հավելենք, որ կիսապաշտպաններից ոչ ոք աչքի չի ընկել Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում, իսկ Գյոզալյանը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ: Կարեն Մուրադյանը մասնակցել է 8 հանդիպումների, Նորայր Գյոզալյանը՝ 6, Արսեն Բալաբեկյանը՝ 2, իսկ Արամ Հովսեփյանը՝ 1: