Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման առաջարկություն
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման առաջարկություն:
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 3-ին հանձնարարվել էր Արդարադատության նախարարին կազմակերպել հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ և հետաքրքրվեց, աշխատանքներն ինչ վիճակում են:
«Ըստ էության աշխատանքներն ամփոփվել են, ավարտին են հասցված և մեկ շաբաթ հետո արդեն առաջարկությունը Ձեր հանձնարարականին համահունչ կներկայացվի կառավարություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: