Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ. վարչապետ
Վերջին ժամանակահատվածում կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ:
«Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը: Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ է տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»-,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումներ՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, դրանց վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին