Հայ ձյուդոյիստները 7-րդ տեղը կիսեցին Վրաստանի թիմի հետ
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքական թիմը մասնակցեց Մոնակոյում կայացած միջազգային մրցաշարի: 16 թիմեր պայքարեցին մրցանակի համար:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը, առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրին ֆրանսիական «Ստե Ջենիվիև» և «Ֆրանս Ինսեպե» թիմերը: Հայաստանի և Վրաստանի թիմերը կիսեցին 7-րդ տեղերը:
Մեր հավաքական թիմը հանդես եկավ հետևյալ կազմով. Հովհաննես Դավթյան, Գոռ Մկրտչյան, Ֆերդինանդ Կարապետյան, Անդրանիկ Չափարյան, Գրիգոր Սահակյան, Սեյրան Սահակյան, Հակոբ Առաքելյան:
Թիմը Մոնակո էր մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ, իսկ պատվիրակության ղեկավարն էր ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը: