Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի են
Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, որն անցկացվել է բոլոր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ, պատանի) համար և որին մասնակցել են Երևան, Գյումրի, Կապան և Քաջարան քաղաքները ներկայացնող շուրջ 100 մարմնամարզիկներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը: Երիտասարդների պայքարում՝ պարանով վարժություն մրցաձևում հաղթող է դարձել Ռոզա Ադամյանը, իսկ օղակով, ժապավենով, գնդակով և գուրզերով վարժություններում՝ Յուլիա Վոդոպյանովան:
Պատանիների պայքարում առանց առարկաների վարժության հաղթող է դարձել Իլոնա Ղանդիլյանը, գուրզերով վարժության հաղթող՝ Ալինա Պողոսյանը, իսկ պարանով, օղակով և գնդակով վարժություններում՝ Մերի Պողոսյանը: