Մանկունյանական կրքեր, կամ՝ Մոուրինյոյի շնորհակալությունը
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով առավելության հասավ «Կրիստալ Պալասի» նկատմամբ: Հանդիպման 88-րդ րոպեին, երբ հաշիվը հավասար էր, մանկունյանցիների կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, գոլից հետո Իբրային շնորհավորելու եկան թիմի բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում` գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետի շնորհակալությունն անգլիական ԶԼՄ-ներին չափազանց «նուրբ» է թվացել և լուսանկարիչներին հաջողվել է որսալ Մոուրինյոյի յուրահատուկ շնորհավորանքը, որը քննարկման առիթ է դարձել: