Քաղցկեղով հիվանդ 5-ամյա փոքրիկը գոլ է խփել «Չելսիին»
Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ քաղցկեղով հիվանդ 5-ամյա փոքրիկին «Սանդերլենդի» ղեկավարությունը թույլատրել է մտնել խաղադաշտ և իրացնել 11 մետրանոց հարված:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, փոքրիկ Բրեդլի Լոուրիին խորհուրդներով օգնել է Դիեգո Կոստան, թե ինչպես գրավել դարպասը: Մի քանի փորձից հետո երեխային հաջողվել է գնդակն ուղարկել «Չելսիի» դարպասը:
Հավելենք, որ այդ խաղում նվազագույն հաշվով հաղթել են «արիստոկրատները»: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Սեսկ Ֆաբրեգասը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան