Forbes-ը Պուտինին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորորդ անգամ անընդմեջ Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը:
«Ռուսաստանի նախագահն իր երկրի ազդեցությունը տարածում է աշխարհի բոլոր ակյուններում՝ հայրենիքից մինչև Սիրիա և ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: Պուտինը շարունակում է ստանալ այն, ինչ նա ուզում է»,- Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ այսպես է մեկնաբանել ամսագիրն իր որոշումը:
Ցուցակի երկրորդ տեղում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դ. Թրամփը, իսկ ԱՄՆ գործող նախագահ Բ. Օբաման հայտնվել է 48-րդ տեղում:
Երրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնուհետև՝ Չինաստանի նախագահն ու Հռոմի պապը:
Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի տասնյակում են նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, գործարարներ Բիլ Գեյթսը, Լարրի Փեյջը և Մարկ Ցուկերբերգը: 32-ամյա Ցուկերբերգը վարկանշային ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցն է:
Նախորդ տարվա ցուցակը կրկին առաջնորդել է Վ. Պուտինը, նրան հաջորդել է Անգելա Մերկելը, Բարաք Օբաման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան