«Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների». Սուրենյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:
Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Բաղրամյանի, Աբովյանի, Սևանի ճանապարհները, և Մեղրու լեռնանցքը: Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Նախարարությունից հորդորում է վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
ԱԻՆ «Հիդրոմետե ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրել է, որ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ է, Ամբերդում՝ 80սմ, Հրազդանու՝մ 56սմ, Քաջարանում՝ 51սմ, Ապարանում՝ 50սմ, Ամասիայում՝ 43սմ, Ջերմուկում՝ 40սմ, Դիլիջանում՝ 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում՝ 10-17սմ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
«Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների»,- գրել է Գ.Սուրենյանը: