Օսկանյանի կուսակիցների համար Ծառուկյանի վերադարձի թեման տաբու է. «Հրապարակ»
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության համար Գագիկ Ծառուկյանի թեման տաբու է։ Կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի, ընդդիմադիր դաշտի վրա ազդեցության և այլ հարցերի մասին հրաժարվել է տեսակետ հայտնել։ «Կվերադառնա՝ կխոսենք»,-«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ասել է նա և հավելել. «Ես չեմ ուզում խոսել այդ թեմայով, որովհետև քաղաքական դաշտի վրա ազդեցությունը կախված կլինի, թե ինչ է հայտարարելու նա»։
Ճշտող հարցին՝ չե՞ք հավատում, թե Ծառուկյանը կվերադառնա, Մարգարյանից բառ պոկել հնարավոր չի եղել։ «Ես չգիտեմ, չեմ ուզում այդ մասին խոսել, հավատալու-չհավատալու հարց չէ»։ Հիշեցնենք, որ օրերս Վարդան Օսկանյանը (նախկինում՝ նաև Մարգարյանը) ասել է, որ «Համախմբումը» հակված է ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելուն և առաջիկայում կամփոփի տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին