Պան Գի Մունն իր հրաժեշտի ելույթում հորդորել է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 14-ի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, ԱԽ-ի անդաﬓերը նրան շնորհակալություն են հայտնել խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ ի պատասխան՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր էգնահատել գործընկերների գործունեությունը և հորդորել Է վերջ դնել Սիրիայի հակամարտությանը:
«Ես իմ պաշտոնը հսկայական ցավի զգացումով եմ թողնում Սիրիայում չդադարող մղձավանջի կապակցությամբ: Ես վերստին խնդրում եմ ձեզ` ﬕավորվելով կատարել ձեր հավաքական պարտավորությունը, պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել Է Պան Գի Մունը:
Նա 2016 թվականի վերջին կթողնի իր պաշտոնը` 10 տարի համաշխարհային կազմակերպության ղեկավար աշխատելուց հետո: Նրան կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը: Քաղաքական գործիչը ՄԱԿ-ը կգլխավորի 2017 թվականի հունվարի 1-ից ﬕնչև 2021 թվականի վերջը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում