«Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել ու ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
«Պարոն վարչապետ, մենք արդեն աշխպատում ենք, գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին