Կառավարությունը հիմնադրամ է ստեղծում Սյունիքում
Սյունիքի մարզում զարգացման և ներդրումային բարենպաստ դաշտի ստեղծման համակարգված գործողությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ մարզերում տնտեսական ակտիվությանը նպաստելը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան մասնագիտական և ֆինանսական ներուժ ունեցող կառույցի միջոցով:
Հիմնադրամը կիրականացնի բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն:
Անդրադառնալով որոշմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է նախաձեռնությունը և հորդորել հետևողական լինել՝ հնարավոր համարելով այդ փորձի կիրառումը նաև այլ մարզերում:
Կառավարությունը ընդունել է մեկ այլ որոշում, որը վերաբերում է Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելուն:
Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2015թ. ծախսը կազմել է` 148271 կվտ/ժ, որի համար անհրաժեշտ է տրամադրել 6,626.3 հազար ՀՀ դրամ գումար: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 75 շահառու:
Որոշմամբ կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
- Օպտիմալացման, կրճատման արդյունքում կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ
- Բժիշկները նույնպես առողջապահության ոլորտում ստվերը վերացնելու առաջարկներ են ներկայացնում. նախարար
- Կառավարությունը կաջակցի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին
- Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
- Կհստակեցվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը
- Առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ
- Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ. վարչապետ
- Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման առաջարկություն
- Ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրությունները հետ են ուղարկվելու. Կարեն Կարապետյան
- Վարչապետը հանձնարարեց ներկայացնել մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկը
- «Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին
- Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու. Վարչապետը դժգոհ է
- Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան