Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու. Վարչապետը դժգոհ է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին:
«Վերջերս այդ ծրագրերին ծանոթացել եմ, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են՝ չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ հաջոդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ քննարկելու են ներկայացված տարեկան միջոցռումների կետերն ու գերակա խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին