Բժշկասոցիալական մոդելից անցում սոցիալականի
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հաշմանադություն ունեցող անձանց իրավունքների պաշտապնության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության ներառելուն ուղղված քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի 2006 թ. ընդունված «Համանդանություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին, որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից և ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից:
«Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը պարտավորություն է ստանձնել քաղաքականությունը, ուղղությունները կառուցել հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, ինչը ենթադրում է հաշմանդամության դիտարկումն առողջական խնդիրներ ունեցող անհատի և սոցիալական ու ֆիզիկական միջավայրի փոխազդեցության համատեքստում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գործող օրենքն ընդունվել է 1993 թվականին:
Ա. Ասատրյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը ենթադրում է մոդելի փոփոխություն՝ ներդրվում է սոցիալական մոդելը:
«Մոդելի փոփոխությունը ենթադրում է այսօրվա գործող համակարգից անցում կատարել ամբողջութամբ նոր համակարգի, ինչը նշանակում է, որ մենք ոչ միայն սոցիալական պաշտապանություն պետք է իրականացնենք հաշմանդամություն ունեցող անձնաց մասով, այլ իրականացնենք հավասար հնարավորությունների ապահովման, սոցիալական ներառման քաղաքականություն: Սա սկզբունքորեն տարբերվում է այն մոտեցումներից, որոնք գործող օրենքի շրջանակում առկա են:
Կարծում եմ՝ օրենքը իսկապես շատ կարևոր է նաև մեր բնակչության, հասարակության մոտեցումներում փոփոխություններ ձևավորելու առումով հաշմանդություն ունեցող անձանց մասով»,- ասաց Ա.Ասատրյանը:
Պատգամավոր Արտակ Զաքարյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ տարբերություն այսօրվա գործող և առաջարկվող մոդելների միջև:
Նախարարն ասաց. «Այսօրվա գործող մոդելը կոչվում է բժշկասոցիալական: Այս մոդելում դեռևս էական դերակատարում ունի քաղաքացու առողջական խնդիրը և առողջական վիճակով պայմանավորված մոտեցումները: Ի՞նչ է նշանակում մոդելի փոփոխություն, բացառապես սոցիալական մոդել: Սա նշանակում է, որ հաշմանդամություն սահմանելու պարագայում նոր մոդելի ներքո, իհարկե, դիտարկելու ենք նաև առողջական վիճակով պայմանավորված խնդիրները, բայց հաշմանդամության սահմանման ներքո էական դերակատարություն է ունենալու միջավայրային գործոնները, մատչելիությունը, հասարակական կյանքին մեծ առումով մասնակից լինելու հնարավարությունները: Էապես փոխվում է նաև հաշմանդամության սահմանման հետ կապված մոտեցումները»:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Հաշմանդամություն ունեցող անձինք ապացուցում են, որ չկան անհաղթահարելի խնդիրներ
- Ներկայացվեցին «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագրի արդյունքները
- Հաշմանդամություն ունեցող անձանց թիվ մեկ խնդիրն աշխատանքն է. Հայկ Պապիկյան
- «Հաշմանդամության խնդիրներն առավել ակնհայտ են դառնում, երբ հաշմանդամություն ունի կինը»
- Խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին