Վեդու և Կապսի ջրամբարների շինարարությամբ ոռոգվող տարածքները կավելանան
«2017 թվականը կսկսվի Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ շինարարությունը տևելու է շուրջ 4 տարի, կառուցվելու է 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբար. «Արարատյան դաշտում սրանով կունենանք ոռոգման տարածքների ծավալների ավելացում և էլեկտրաէներգիայի տնետեսումներ: Գործող 14 պոմպակայաններից 11 կանջատվեն և մեխանիկական եղանակից կանցնենք ինքնահոսի»:
Ջրամբարաշինության խոշոր ծրագրերից Արսեն Հարությունյանն առանձնացրեց Կապսի ջրամբարի շինարարությունը, որի նախագծման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս ջրամբարի շինարարությունը ևս կտևի 5 տարի՝ երկու փուլով: Այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածք:
«Առաջարկ եմ արել ջրօգտագործող ընկերությունների խոշորացման հետ կապված: Ներկայում գործող 37 ընկերություն խոշորացել է, գործում է` 14-ը: Խոշորացման արդյունքում կրկնվող գործառույթները կկրճատվեն: Ինչպես նաև խոշոր տարածքները կոռոգվեն ﬔկ ընկերության կողﬕց: Մեկ ընկերությունը պատասխան է տալիս, թե ջրագծի սկզբում գտնվող գյուղացու տարածքի ոռոգման համար, թե ջրագծի վերջում գտնվող գյուղացու տարածքի ոռոգման համար: Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց ոռոգման սեզոնի սկզբից արդյունքները, կարծում եմ, ակնհայտ են լինելու: Ակնկալվում է, որ ջրի դեֆիցիտ չենք ունենա»,-ասաց նա:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը կարևագույն խնդիր համարեց ոռոգման ջրի պաշարների 100 տոկոս հաշվառումը, ինչը կբերի ջրի բալանսավորմանը. «Ջրօգտագործող ընկերության կողﬕց ջուր ուզելու դեպքում արդեն հստակ պատկերացում կունենանք՝ այդ ծավալն իրապես անհրաժե՞շտ է, թե՞ ոչ»:
Նա նաև առանձնացրեց «Սկադա» համակարգի տեղադրուﬓ է, որի ﬕջոցով հնարավոր կլինի առցանց տեղեկատվություն ստանալ, թե որ ջրագծում ինչ քանակությամբ ջուր է հոսում. «Համաշախարհային բանկի հետ բանակցություններ ենք վարում կարևոր այս ծրագիրն իրականացնելու համար: Հայաստանն ընտրվել է այն ﬕ քանի երկրների ցանկում, որտեղ տեղադրվելու է նաև ուղեծրային դիտարկման համակարգ: Դրա ﬕջոցով կարողանալու ենք հետևել գետերի, ջրագծերի, ջրամբարների ջրի պարունակությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր օպերատորը կատարողական ցուցանիշները չապահովելու դեպքում կտուգանվի. Արսեն Հարությունյան
- Կապսի ջրամբարի տարածքում հորատման աշխատանքները կմեկնարկեն մինչև ձմեռ
- Վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ Ախուրյանի ջրամբարը լցվել է ամբողջությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում