Գերմանիան արտաքսել է աֆղանցի ներգաղթյալների առաջին խմբին
Աֆղանցի 50 արտաքսված փախստականներով ինքնաթիռը Գերմանիայից հասել է Քաբուլ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ սա աֆղանցիների առաջին խումբն է, որ արտաքսվել է հայրենիք, այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները մերժել են նրանց ապաստան տրամադրել:
Ներգաղթյալների ստիպողական վերադարձի մասին պայմանավորվածությունը Գերմանիայի և Աֆղանստանի իշխանությունների միջև կայացել էր հոկտեմբերին:
Արտաքսման հակառակորդները հայտարարում էին, որ հայրենիքում աֆղանցիներին վտանգ է սպառնում:
2015-ին լեգալ կամ կիսալեգալ թափանցել է մոտ մեկ միլիոն ներգաղթյալ՝ հիմնականում Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ: Գերմանիայի ՆԳՆ գնահատականներով հիմա այդ երկրում շուրջ 250 հազար աֆղանցի կա: Նոյեմբերին գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կառավարությունը ծրագրում է երկրից արտաքսել շուրջ 12 հազար աֆղանցի փախստականի:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում