Մեկնարկել է դատավոր Իշխան Բարսեղյանի դատավորությունը
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իւավասության դատարանում մեկնարկել է նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը: Դատական նիստը նախագահում է Հենրիկ Մարդանյանը։
Բարսեղյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Նա հիշեցնենք, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Երևանի գետնանցումներից մեկում 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել։ Այդ ամենը փաստող տեսանյութ էր նաև տարածել ԱԱԾ-ն։
Այս գործով բացի Իշխան Բարսեղյանից, մեղադրյալ է նաև փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանը։ Վերջինը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու համար։
Մինչ դատական նիստի մեկնարկը, Իշխան Բարսեղյանի հարազատներից մեկը հայտարարեց, թե Բարսեղյանի հետ կատարվածը « քաղաքական պատվեր է» և նրան փորձել են վերացնել իրենց ճանապարհից։
«Մկրտումյանն է, ով է, չեմ էլ ճանաչում ընգած է հետևից արդեն քանի տարի ուզում է համակարգից հեռացնի», - հայտարարեց նա։