Կառլո Անչելոտտի. «Ռոնալդուն անցած մրցաշրջանի լավագույն խաղացողն էր»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վստահ է, որ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 2016 թ. արժանի էր «Ոսկե գնդակին»։ Նրա խոսքերով՝ պորտուգալացին ի վիճակի է նվաճել նաև 5-րդ մրցանակը, ինչը նրան հնարավորություն կտա հավասարվել Լիոնել Մեսսիին։
«Քրիշտիանու Ռոնալդուն արժանի էր «Ոսկե գնդակին», որովհետև հաղթել էր Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի առաջնությունում,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա անցած մրցաշրջանի լավագույն խաղացողն էր։ Եվ հիմա էլ է լավը։ Հնարավոր է՝ այնքան էլ շատ գոլեր չի խփում, բայց դեռ ժամանակ կա։ Մրցաշրջանի երկրորդ մասն ավելի կարևոր է։ Ես շնորհավորել եմ Ռոնալդուին մեր ընդհանուր գործակալի միջոցով»։