ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը, հերթական անգամ դեկտեմբերի 14-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:
Այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ:
Առանձնազրույցի ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
- ՊՊԾ գնդում վիրավորված և հետո մահացած ոստիկանի դեպքով մեղադրանքն առաջադրվել է Բիլյանին
- ՊՊԾ գնդի տարածքը զավթած 31-ին օգնել են ևս 2-ը, որոնք աննկատ լքել են տարածքը. ՀՔԾ
- Ձերբակալվել են երկու անձինք՝ ՊՊԾ գնդի զինված զավթման փաստով հարուցված քրեական գործով
- ՊՊԾ շենքը զավթելու և պահելու գործով նշանակվել է 87 փորձաքննություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին