Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
ՀՀ Լոռու մարզում գտնվող նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող օբյեկտը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար: Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները:
Հիշեցնենք սակայն, որ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Փակ շուկայի այլանդակման հարցերին պատասխանելիս համոզված էր, թե այն այդ վիճակին է հասցվել, քանի որ ներառված չի եղել նշված ցուցակում:
Այնինչ՝ Մաշտոցի պողոտայում գտնվող, 1952 թվականին կառուցված, արդեն նախկին Փակ շուկայի շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Այս մասին է նշված հենց պետական մարմինների, կոնկրետ մշակույթի նախարարության տարբեր հաղորդագրություններում:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- Վարչապետն արձագանքեց մտավորականների նամակին՝ կապված Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակի հետ
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան