Յուրգեն Կլոպ. «Սիրում եմ «Լիվերպուլի» երիտասարդ խաղացողներին»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խորհելով ակումբի կադրային խնդիրների մասին, պատմել է թիմի երիտասարդ խաղացողների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Ներկա պահին «Լիվերպուլի» խաղացողներից վնասվածքներ ունեն Էմրե Ջանը, Ֆիլիպե Կոուտինյոն, Դենիել Սթարիջը և Դենի Ինգզը։
«Ես սիրում եմ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։ Նրանք փայլուն են, սակայն «Վեստ Հեմի» հետ հանդիպումը այն առիթը չէ, որպեսզի ակտիվորեն օգտագործեմ նրանց։ Մենք հավատում ենք նրանց և, իհարկե, հույսեր կկապենք նրանց հետ։ Ներկա իրավիճակում, այսքան վնասվածք ունեցող ֆուտբոլիստների առկայությամբ դա լավագույն տարբերակը չէ, բայց ես ի՞նչ կարող եմ անել։
Այս պահին մենք չենք կարող փոխել ստեղծված իրավիճակը, սակայն դուք շուտով ինձ կհարցնեք ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին»,- Կլոպի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում իրենց նորամուտն են նշել 19-ամյա Օվե Էջարիան, 18-ամյա Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը և 17-ամյա Բեն Վուդբեռնը։