Ֆիլիպինների նախագահին պաշտոնազրկում է սպառնում
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նկատմամբ կարող է պաշտոնազրկման ընթացակարգ սկսվել նրա արած այն հայտարարությունների պատճառով, որ ինքը, լինելով Դավաո քաղաքի քաղաքագլուխ, անձամբ ենթադրյալ հանցագործների է սպանել ոստիկանության աշխատակիցներին օրինակ ցույց տալու նպատակով,-գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Reuters -ին:
«Դա հրաժարում է ժողովրդի կողﬕց նրան ցուցաբերված վստահությունից և, Սահմանադրության համաձայն, առանձնապես ծանր հանցագործություն: Զանգվածային սպանությունները չեն կարող այլ կերպ գնահատվել, իսկ առանձնապես ծանր հանցագործությունը հիմք է պաշտոնազրկման համար»,- հայտարարել է ֆիլիպինցի սենատորներից ﬔկը:
«Նման բան ասելով, նա մատնել է իրեն, ուստի ﬕանգամայն օրինական կլիներ նրան իմպիչﬔնտ հայտարարելը»,- ասել է Սենատի ﬔկ այլ անդամ:
Reuters-ի տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) Դուտերտեին կտրականապես դեմ են տրամադրված 297 պատգամավորներից 50-ը, ինչը բավարար չԷ իմպիչﬔնտ հայտարարելու համար:
71-ամյա Ռոդրիգո Դուտերտեն Ֆիլիպինների նախագահի պաշտոնն ստանձնել Է այս տարվա հունիսի 30-ին: Ավելի վաղ նա յոթ ժամկետ անընդﬔջ զբաղեցրել Է Դավաոյի քաղաքագլխի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, ինքն է ոստիկաններին սովորեցրել ինչպես մարդ սպանել
- Ֆիլիպինների նախագահը ցանկանում է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությունից
- Ֆիլիպինների նախագահը չի ցանկանում համեմատվել Հիտլերի հետ
- Ֆիլիպինների նախագահը գրողի ծոցն է ուղարկել ԵՄ-ին
- Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
- Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից «անառակի որդու» համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան