
Առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ
ՀՀ բնապահպանության նախարարին կառավարության ղեկավարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ:
Բնապահպանության նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ջրօգտագործման հետ կապված հանձնարարականի կարևորությունը՝ բնապահպանական և այլ խնդիրների տեսանկյունից: