Բժիշկները նույնպես առողջապահության ոլորտում ստվերը վերացնելու առաջարկներ են ներկայացնում. նախարար
«Կաշառքը հարկելու մասին խոսք չի գնացել, խոսքը գնացել է ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ հանելու մասին»,- այս մասին կառավարությունում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտում ստվերի վերացման մասին իր նախկին հայտարարությանը, թե որոշել է օրինականացնել բժիշկներին շնորհակալություն հայտնելու՝ «մաղարիչի» երևույթը:
Նախարարը նշեց, որ այժմ այդ ուղղությամբ առաջարկներ են հավաքում, սպասում են նաև հասարակության առաջարկություններին:
Դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում դա, Լևոն Ալթունյանը նշեց. «Երբ որ պատկերացնեմ, երբ որ փաթեթը պարզ լինի, ասուլիս կանենք, և ես վերջնական խոսքը կասեմ»:
Հարցին, թե բժիշկներն առաջարկություններ անո՞ւմ են, նախարարը պատասխանեց. «Իհարկե, անում են: Բոլորին շրջաբերական նամակ գնացել է, և բոլորն առաջարկություն են անում, իրենց տեսլականը ներկայացնում, թե ոնց կարելի է»: Նա նաև նշեց, որ ստվերում միայն կաշառքը չէ:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններ են առաջարկվում պետական նպաստների, կենսաթոշակների մասին օրենքներում
- Կառավարությունը կաջակցի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին
- Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
- Կհստակեցվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը
- Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ. վարչապետ
- Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման առաջարկություն
- Եթե տեղումները նվազեն, մի քանի ժամվա ընթացքում Վերին Լարսը կարող է բացվել. նախարար
- Արձանագրվել են հարկային պարտավորությունների նվազեցման դեպքեր
- Ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրությունները հետ են ուղարկվելու. Կարեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան