Միշա Ալոյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին
Ռուսաստանը ներկայացող հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իր համար դժվար այս ժամանակահատվածում իր կողքին են:
Մարզիկը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը Ալոյանին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, և բժիշկները մոռացել են ձևակերպել թերապևտիկ բացառությունը։
«Ընկերներ, Լոզանի դատարանը որոշում կայացրեց զրկել ինձ Օլիմպիական արծաթե մեդալից: Կարծում եմ, շուտով մաքուր ջուրն էլ կհամարեն արգելված խթանիչ` ռուս մարզիկների համար: Ես հիմա չեմ ցանկանում խոսել այն մարդկանց մասին, ովքեր անպատասխանատու են մոտեցել իրենց աշխատանքին, հակառակ դեպքում ամեն ինչ այլ կլիներ:
Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար` գրում, զանգահարում: Շնորհակալ եմ իմ երկրի երկրպագուներին, շնորհակալ եմ հայ, ղազախ, ուզբեկ, գերմանացի, ֆրանսիացի և չինացի իմ երկրպագուներից ևս: Բոլորիդ սիրում եմ, գնահատում և հարգում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան