Ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրությունները հետ են ուղարկվելու. Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրներին:
«Հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների լուծման և գործուն քայլեր պարունակող միջոցառումներ, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ առանց համապաստախան վերլուծության, շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության անդամների տեսական վերաբերմունքը պարունակող գրությունները չեն ընդունվելու. վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանելով:
«Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում, այդ առումով հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: Կարծում եմ՝ այս հանձնարարականը մեկնաբանել անհրաժեշտ չէ, հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան