Երևանի ծայրամասերում բնակվող քաղաքացիները սպասում են «մի օրվան»
Երևանում կան կենտրոնական փողոցներ, որոնք, հնարավոր է, ամեն տարի բարեկարգվում են, քանի որ թերություններ են արվում և որոշ ժամանակ անց կրկին վերանորոգելու անհրաժեշտություն է լինում, իսկ ինչ վիճակում են ծայրամասերում գտնվող թաղամասերը: Դրանք ոչ թե մեկ տարի առաջ ասֆալտապատվել են ու կրկին թերությունների պատճառով վնասվել, այլ ընդհակառակը՝ վերջին տարիներին ընդհանրապես չեն բարեկարգվել: Ծայրամասերում բնակվող քաղաքացիները հաճախ են բողոքում անբարեկարգ փողոցներից, փողոցային լուսավորության բացակայությունից:
Panorama.am-ը բնակիչների բողոքները փոխանցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին: Նա ասաց, թե՝ Երևան քաղաքում ճանապարհների խնդիր գրեթե չկա:
Հստակեցմանը, թե կոնկրետ բողոքներ կան Ներքին Չարբախի բնակիչներից, փոխքաղաքապետը պատասխանեց. «Գուցե երկրորդական, երրորդական փողոցները դեռ ունեն խնդիր, բայց տարեցտարի կարողանում ենք վերականգնել, վերանորոգել, ասֆալտապատել, ամեն հնարավորը փորձում ենք անել»:
Ինչպես ասում են՝ նախ, թերություններ բացարձակապես չկան, երկրորդ՝ դրանք կվերացնենք:
Նույն պատասխանը տվեց նաև փողոցային լուսավորության հետ կապված հարցին. «Քաղաքը սկսել ենք լուսավորել լեդ լույսերով, որը ոչ միայն խնայողությամբ է պայմանավորված, նաև շահեկան է լույսի առումով: Ինչ վերաբերում է ծայրամասային հատվածներին, արվում է հնարավորը: Չեմ կարծում, որ կան հստակ թաղամասեր, որոնք պարզապես լուսավորված չեն: Գուցե երրորդական, չորրորդական որոշ փողոցներ դեռևս»:
Ա. Սուքիայանը վստահ է, որ «ինչ-ոչ մի օր» այդ փողոցները կլուսավորվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին