Իբրահիմովիչը չի պատժվի
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի պատժի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ «Կրիստալ Պելասի» կիսապաշտպան Յոան Կաբային արմունկով հարվածելու համար։ Այդ միջադեպը գրանցվել է Պրեմիեր լիգայի խաղի ժամանակ, որն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 2։1 հաշվով հաղթանակով։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, Իբրահիմովիչի գործողությունները խաղից հետո գնահատել են 3 փորձագետներ՝ հանգելով այն եզրակացությանը, որ շվեդն արժանի չէ պատժի, քանի որ միտումնավոր ագրեսիվություն չի դրսևորել։
Նույն փորձագետները վճռել են, որ հանդիպման գլխավոր մրցավարը մի շարք լուրջ սխալներ է գործել՝ հօգուտ երկու կողմի։ Մասնավորապես՝ նա թիմերի դարպասներին 11 մետրանոց հարվածներ չի նշանակել, չնայած առկա խախտումներին։