Կարնեգի կենտրոնը ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից
Կարնեգիի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենին և Carnegie.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը ներողություն են խնդրել Sputnik և RT լրատվամիջոցների խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ամեն բան սկսել էր Բաունովի ֆեյսբուքյան գրառումից, որում նշվում է` չնայած ռուսական ավիացիայի աջակցությանը գրոհայինները գրավել են Պալմիրան:
Նույն գրառման մեջ նա նշել էր. «Միևնույն է` հենց այս պահին որոշ մարդիկ շարունակում են վստահեցնել, որ մարդկության համար գլխավոր վտանգը հայ աղջիկն է` Մարգարիտա Սիմոնյանն ու sputnik կայքը»:
Այս հրապարակումը հայտնվել էր նաև «Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայության էջում:
Դրանից հետո RT-ն նամակ է հղել Կարնեգի կենտրոն ու «Ազատություն» ռկ-ի խմբագրություն` պահանջելով դատապարտել Բաունովի խոսքերը:
Նամակում նշվել է, որ RT-ի խմբագրությունում աշխատում է մոտ 2 հազար մարդ` ավելի քան 40 երկրից և հեռուստաընկերությունը երբեք չի հետաքրքվել նրանց էթնիկ պատկանելությամբ:
«Հեռուստաընկերության աշխատակիցների ազգության մասին հիշատակումն առանց որևէ հիմքի նացիզմի ու ազգայնականության դրսևորում է»,-նշվել է նամակում:
Ներողության նամակում Կարնեգիի ներկայացուցիչները նշել են, որ արտահայտությունն արել են ակամա:Մարգարիտա Սիմոնյանն ընդունել է ներողությունը` հայտարարելով, որ հարցը փակված է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին