Ընդդիմադիրներին որպես թշնամիներ չպետք է ընկալել. ՀՀԿ-ականը՝ Սեյրան Օհանյանի մասին
Քաղաքական դաշտում գոյություն ունեցող ուժերից ոչ մեկին Հանրապետական կուսակցությունը իրեն հակառակորդ չի համարում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Մրցակիցներ ունենք, հակառակորդներ` ոչ», -հավելեց Դավթյանը:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին ի պատասխան Արտակ Դավթյանը նկատեց, որ ընդդիմադիրներին որպես թշնամիներ չպետք է ընկալել:
«Ասել, որ իշխանությունները հայրենասեր են, իսկ ընդդիմադիրները՝ ոչ, սա արդեն պատմության գիրկն է անցնում»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա