«Վալենսիայի» նախագահ. «Ֆուտբոլիստները հասկացան, որ անհրաժեշտ է գործել»
«Վալենսիայի» նախագահ Լեյ Խուն Չանը չի թաքցնում իր դժգոհությունը թիմի խաղից։ 15-րդ տուրից հետո «Վալենսիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը։
«Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր անընդունելի աշխատավարձեր են ստանում, ուստի պետք է դադարել մտածել այն մասին, թե ինչն այնպես չի ընթացել,- ակումբի նախագահի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես խոսել եմ խաղացողների հետ և կարծում եմ, որ զրույցներն արդյունավետ էին։ Նրանցից շատերը հասկացան, որ անհրաժեշտ է գործել»։