Օտարալեզու 9 ֆիլմ պայքարելու է «Օսկար»-ի համար
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկվել է 9 ֆիլմ, այդ թվում նաև ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը: «Օսկար»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կարճ ցուցակում ընդգրկվել են նաև Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Կանադայից, Դանիայից, Նորվեգիայից և Իրանից ներկայացված ֆիլմերը:
Այս անվանակարգի երկար ցուցակում ներառված էր 85 ֆիլմ:
Ա. Կոնչալովսկու «Դրախտ» սև-սպիտակ ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է:
Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 73-րդ կինոփառատանում, որտեղ ֆիլմը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է «Արծաթե առյուծ»-ի:
Իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Առևտրականը» («The Salesman») նույնպես կարճ ցուցակում է: Աղհար Ֆարհադին շատ հայտնի է Արևմուտքում ի շնորհիվ իր դրամատիկ կինոնկարների՝ նվիրված Իրանի ժամանակակից հասարակության կյանքին: Նա տարբեր ֆիլմերի համար ստացել է մրցանկաներ, այդ թվում նաև՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Ոսկե արջ»:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Երկրաշարժը» չի ընդգրկվել «Օսկար»-ի երկար ցանկում, քանի որ չի դիտարկվել որպես հայկական ֆիլմ. Գևորգ Գևորգյան
- «Օսկարի» են առաջադրվել ռեկորդային թվով օտարալեզու ֆիլմեր