Աջ ղեկով ավտոմեքենաները Վրաստանում չեն արգելվի
Աջ ղեկով ավտոմեքենաներն այլևս չեն արգելվի Վրաստանում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հարևան երկրի Ներքին գործերի նախարար Շալվա Խուցիշվիլին:
Նա նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության նախագծում տեղի կունենան փոփոխություններ, որի շրջանակում կվերանայվի ֆինանսների նախարարության նախաձեռնությունը` մաքսազերծման հարկի բարձրացման վերաբերյալ:
Վրացական լրատվամիջոցը հիշեցնում է, որ աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծումն առաջարկվում է թանկացնել 3 անգամ, մինչդեռ ձախ ղեկ ունեցողներինը` 2 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան