Նեյմարը «Բարսելոն» կբերեր Մարսելոյին
«Բարսելոնի» բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մասին` նշելով, թե ում կցանկանար տեսնել «Նոու Կամպում»: Ոչ Ռոնալդուին, ոչ Բեյլին, ոչ էլ Բենզեմային, այլ Մարսելոյին: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
«Իհարկե Մարսելոյին, քանի որ մենք ընկերներ ենք: «Ռեալում» կան 3 ֆուտբոլիստներ, ովքեր պատմություն են կերտում: Քրիշտիանու Ռոնալդուն 4 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», Գարետ Բեյլը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, իսկ Կարիմ Բենզեման հիանալի հարձակվող է»,- նշել է Նեյմարը:
Մարսելոն և Նեյմարը միասին հանդես են գալիս Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: Լա լիգայում կատալոնյան թիմն «Արքայական ակումբին» 15-րդ տուրից հետո զիջում է 6 միավորով: