Հայ սամբիստները կվերադառնան 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց սամբոյի դեռահասների /կադետների/ աշխարհի 2016 թ. առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը մեր մարզիկները Հայաստանի համար նվաճեցին ևս երկու մեդալ:
46 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ 55 կգ քաշային կարգում Դավիթ Իսրայելյանը՝ բրոնզե: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացել էր արծաթե պարգևի: Այսպիսով, հայ մարզիկները կվերադառնան Հայաստան`բերելով երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: