ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանին ու Իրանին Սիրիայում քաղաքացիական օբյեկտներ ռմբակոծելու համար
Եվրամիությունը մեղադրել է Ռուսաստանին և Իրանին նպատակային կերպով Սիրիայում քաղաքացիական օբյեկտներ ռմբակոծելու մեջ: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ ասվում է ԵՄ-ի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է երեկ՝ դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան՝ Բրյուսելում:
Եվրամիության անդամ երկրները պահանջել են սիրիական հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին անհապաղ օգնություն ցուցաբերել Հալեպի բնակիչներին և միջազգային դիտորդների համար մուտքի հնարավորություն ստեղծել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Սիրիայում զինվորական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատժվեն: Նրա խոսքով՝ խորհրդաժողովի ժամանակ էմոցիոնալ քննարկում է ծավալվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ, սակայն վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել:
«Միաժամանակ պարզ դարձավ, որ քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի բացառվում»,-նշել է Մերկելը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերթզա Մեյը հանդես են եկել Սիրիայում կատարվող իրադարձություններին ԵՄ-ի կողմից կտրուկ արձագանքի օգտին:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ միջազգային հանրությունը կամքի ու դրամական միջոցների անբավարարություն ունի Հալեպի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Նա կոչ է արել Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու համար քաղաքական լուծում գտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան