Հրանտ Մելքումյանը զիջեց դիրքերը
Այսօր տեղի կունենա «ՖԻԴԵ Օփեն մրցաշարի վերջին տուրը: Ըստ երեկվա՝ 8-րդ տուրի պարտիաների արդյունքների Հրանտ Մելքումյանը պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Աբիջեթ Գուպտային: Մելքումյանը այս տուրից առաջ կիսում էր 2-3-րդ հորիզոնականները: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ փոփոխվեց նաև մրցաշարի առաջատարը: Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը, 8-րդ տուրում պարտություն կրեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյից, ով էլ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:
Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական, իսկ Դավիթ Միրզոյանը` 5 միավոր: