
Իրանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայաստան
Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրն այցելել է Հայաստան,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի փոխարտգործնախարարը Ղազախստան և Ղրղզստան կատարած այցից հետո ուղևորվել է Հայաստան: Նախատեսվում է, որ Էբրահիմ Ռահիմ Փուրը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պատասխան այցով առաջիկայում կայցելի Հայաստան:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Հասան Ռոհանին Հայաստանից կուղևորվի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղզստան: