ԼՂ բանակցային գործընթացը գտնվում է որոշակի սառեցված փուլում. Կ. Բեքարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այսօր, կարելի է արձանագրել, գտնվում է որոշակի սառեցված փուլում կամ փակուղային վիճակում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ շատ բնական ձևով հայկական կողմերը պահանջում են ի կատար ածել պայմանավորվածությունները, ադրբեջանական կողմը ոչ դրա ցանկությունն ունի, ոչ կամքը:
Խոսելով Համբուրգում ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, նրա գնահատմամբ, այն թեև կրկին չուներ ուղղակիորեն Ադրբեջանին ցույց տվող հասցեականություն, սակայն ցանկացած մարդու, ով ուղղակի կամ անուղղակի զբաղվում է ղարաբաղյան կոնֆլիկտով, հասկանալի էր, թե ինչին էր այն վերաբերում:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահի խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո հեշտ չէ վերադարձը բանակցային սեղանի: Նա նշեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները ինչ-ինչ հույսեր ներշնչում էին բանակցային գործընթացի մասով, սակայն նման հանդիպումներից հետո միշտ տեղի է ունենում այն, ինչ Ադրբեջանը վաղուց դարձել է ձեռագիր՝ հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից:
Հարակից հրապարակումներ`
- Համբուրգյան հայտարարությունում զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից. Շարմազանով
- Համբուրգում առաջընթաց գրանցել չհաջողվեց
- Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարության կոշտ ձևակերպումները ուղղված էին Ադրբեջանին
- Համբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան