
Քոչարյանի քաղաքական պլանները կհստակեցվեն Ամանորից հետո. ՀԺ
ԱԺ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու մասին տեղեկությունը հնարավոր կլինի հստակեցնել Ամանորից հետո։ Այդ մասին «Հայկական ժամական»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։
Վերջինս դեռ նախորդ շաբաթ խոստացել էր, որ Քոչարյանի հետ կխոսի և այս շաբաթվա սկզբին այդ կապակցությամբ անելիք կունենա։ «Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել, և ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»,- ասել էր Սողոմոնյանը։