Ակտիվ փոխգործակցություն` Հայաստանի և Իրանի սահմանային մաքսակետերի միջև
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակում դեկտեմբերի 14-ին Մեղրիի մաքսակետում հանդիպում է տեղի ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների միջև:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային մաքսակետերի համագործակցության սերտացմանն ուղղված հարցեր` արձանագրելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների: Անդրադարձ է եղել Հայաստանի և Իրանի միջև բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանն ուղղված աշխատանքներին: Գործընկերները փոխանակվել են նաև սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությամբ: Երկկողմ քննարկումների արդյունքում որոշվել է մաքսակետերի աշխատակիցների մասնակցությամբ համատեղ հանդիպումները դարձնել պարբերական:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան