
Հալեպից զինյալների տարհանումը կասեցվել է
Հալեպից զինյալների տարհանումը կասեցվել է նրանց իսկ գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ին գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի իշխանությունների ներկայացուցչին, որը մասնակցում Է տարհանման գործողության ապահովմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա տվյալներով ՝ զինյալները փորձել են պատանդներ վերցնել, որպեսզի տարհանման ընթացքում նրանց որպես կենդանի վահան օգտագործեն:
Բացի այդ, նշվում է, որ ծայրահեղական խմբավորման զինյալները խոչընդոտում են խաղաղ բնակիչների տարհանմանը: