Մի փնտրեք սև կատու մութ սենյակում. Էդ. Շարմազանով
««Հայաստանի Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել: ՀՀԿ-ն մեկ առաջնորդի կուսակցություն է, առաջնորդը Սերժ Սարգսյանն է, իսկ մնացածս իրականացնում ենք քաղաքականություն, որը բխում է լիդերի քաղաքականությունից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե այսօր մամուլում հրապարակված տեղեկության համաձայն, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել նախագահ Սերժ Սարգսյանին համոզել, որ ՀՀԿ ԳՄ անդամ լինի, բայց հայտնվելու է լուսանցքում:
«Դա մամուլն է գրում, ես նման տեղեկություն չունեմ, որևէ նման խնդիր չկա: Մի փնտրեք սև կատու մութ սենյակում, հատկապես եթե այն լրիվ ուրիշ տեղ է»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը:
Էդ. Շարմազանովը նաև նշեց, որ իրենք 2017 թվականի նախընտրական մարտավորության, ռազմավարության, ցուցակների՝ համամասնական, ռեյտինգային, դաշինքների հետ կապված հարցեր չեն քննարկել:
«Բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ն կարող է գնալ այն ճանապարհով, որով գնացել է նախկինում: Այսինքն ՀՀԿ այսօրվա խմբակցությունում ընդգրկված են ոչ միայն «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ, նաև այլ քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր սատարել են, սատարում եմ, պատրաստ են սատարելու ՀՀԿ-ի և նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան