Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիկի թեկնածուները 19-ն են
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 15-ից սկսել է 2016 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկությունը: Ցանկում ընդգրկվել են 19 մարզիկներ, որոնք այս տարի մեծ նվաճումներ են ունեցել և մեդալներ են նվաճել: 2016 թ. Հայաստանի լավագույն մարզիկի թեկնածուներն են.
Արթուր Ալեքսանյան` օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Միհրան Հարությունյան` օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Սիմոն Մարտիրոսյան` օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)
Գոռ Մինասյան` օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)
Հարություն Մերդինյան` Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
Նազիկ Ավդալյան`Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
Անդրանիկ Կարապետյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
Հռիփսիմե Խուրշուդյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
Վարշամ Բորանյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Ռոման Ամոյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Տիգրան Մարտիրոսյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)
Արթուր Դավթյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
Վահագն Դավթյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
Արթուր Ավետիսյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
Արման Երեմյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (թաեքվոնդո)
Կարապետ Չալյան` 2016 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Տիգրան Կիրակոսյան` 2016 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր (սամբո)
Դավիթ Հովհաննիսյան` 2016 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
Սոնա Պողոսյան` 2016 թ. երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան