Դժվար տարի՝ ԲՈՀ-ի համար
Այս տարին բավականին դժվար է եղել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի համար: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մենք բարեփոխումների անցանք, որոնք շատ ծանր ու դժվար անցան, բայց, կարծում եմ, հաջող,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Նա հայտնեց, որ այսօր ունեն նոր գիտական աստիճանաշնորհման անվանացանկ և 62 նոր ձևավորված մասնագիտական խորհուրդ: Լ. Արզումանյանի խոսքով՝ դրանք ձևավորվել են հիմնականում մի քիչ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու միտումով:
«Որպես այդպիսին՝ շատ հստակ չափանիշներ չկան, բայց կա մի կետ, որտեղ համարյա բոլորը նույնատիպ են՝ պաշտպանությունները կազմակերպում են փոքր թվով գիտնականներով: Մենք գնացինք այդ ճանապարհով: Դրանով պատասխանատվությունը բավականին կբարձրանա»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը:
Լ. Արզումանյանը տեղեկացրեց, որ այս տարի մասնագիտական խորհուրդներում մոտ 12 աշխատանք մերժվել է, իսկ դա, նրա կարծիքով, արդեն պատասխանատու վերաբերմունքի արդյունք է:
«Նախորդ երկու տարիների համեմատ մեր մերժումերի թիվը կրճատվել է: 45 է այս տարի: Մի փաստ, որը, կարծում եմ, բավականին խոսուն է. այս տարի 120-ով պակասել է նաև պաշտպանությունների թիվը: Ոչ մի արտաքին գործոն դրա համար չկա, այսինքն ոչ բանակի օրենքն է փոխվել, ոչ հայցորդությունն է հանվել, ոչ ասպիրատուրայի տեղերն են պակասել: Կարծում եմ՝ դա ԲՈՀ-ի սկզբունքային աշխատելու արդյունք է»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գիտական աստիճան ստացողների թիվը նվազել է, ինչը ԲՈՀ-ի նախագահը լավ է համարում
- Հայաստանում նոր օրենքով առաջարկում են վերացնել գիտական աստիճաններից մեկը. Պատմաբանի մտավախությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները