«Բավարիան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Խաբի Ալոնսոյին
«Բավարիան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի 35-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, սակայն ուզում է նվազեցնել նրա աշխատավարձը։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի հետ մեկամյա նոր պայմանագիր ստորագրել։ Հիշեցնենք, որ Ալոնսոյի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ.։
Այնուամենայնիվ, ակումբը ցանկանում է համաձայնագրում կետ ներառել հանդիպումների քանակի վերաբերյալ։ Ավելին՝ նոր պայմանագիրը Ալսոնսոյին պակաս հարմար է նաև ֆինանսապես, քանզի «Բավարիան» ուզում է կրճատել նրա աշխատավարձը, որն այժմ տարեկան 6,5 մլն եվրո է կազմում։